Թուրքական Սիրնակ նահանգի իշխանությունները հայտնել են, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ մարտերի հետևանքով զոհվել է 20 գրոհային։ Ավելի վաղ հայտարարվել էր 9 զինվորականի մահվան և 8-ի վիրավորվելու մասին։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...